Արցախ

Բոլորը պետք է լինեն Հայրենյաց պաշտպան. Դավիթ Բաբայանի խոսքը Բանակի օրվա առիթով     

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը վստահ է՝ բոլորը պետք է լինեն Հայրենյաց պաշտպան՝ ամեն մեկն իր տեղում պարկեշտ և արհեստավարժ կերպով կատարելով իր պարտականությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բանակի օրվա առիթով իր շնորհավորական խոսքում Բաբայանը վստահություն է հայտնել, որ այդ դեպքում միայն հաջողություններ կգրանցվեն:

«Արցախի պահպանողական կուսակցության եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: Այս տարի մենք յուրովի ենք հիշում այս նվիրական տոնը, յուրահատուկ է նաև օրվա խորհուրդը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում մեր ժողովուրդը, պետությունը, մենք բոլորս ծանր կորուստներ ենք կրել: Եվ այժմ պետք է անենք հնարավորը, որպեսզի կարողանանք հաղթահարել առկա դժվարությունները և դուրս գանք ստեղծված իրավիճակից, բոլորս պետք է լինենք Հայրենյաց պաշտպան՝ ամեն մեկս մեր տեղում պարկեշտ և արհեստավարժ կերպով կատարելով մեր պարտականությունները: Այսօր, ավելի քան երբեք, պետք է անհաշտ պայքար մղենք անարդարության, չարության, եսասիրության, նյութապաշտության և այլ արատավոր երևույթների դեմ, լինենք ավելի հանդուրժող ու կարեկից, հոգատար ու հայրենասեր: Այդ դեպքում, վստահ եմ, կկարողանանք գրանցել հաջողություններ: Խաղաղություն բոլորիդ: Աստված պահապան մեր Հայրենիքին, ժողովրդին և պետությանը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բաբայանը:

Հայերեն Русский

Կառավարությունը սահմանել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերը. ՀՀ կառավարության նիստում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ազգային ժողովն արտահերթ նիստեր կգումարի

K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել

Ամառային զորակոչը կմեկնարկի ապրիլի 21–ից

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի ֆրանսիացի առաջատար փորձագետ Ժիլ Կեպելի հետ

Կառավարությունը Հրաչյա Զաքոյանին հաստատեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում

Ապրիլի 18-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Բելգիայի վարչապետի դիվանագիտական խորհրդականն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին

Հայաստանում կստեղծվի նոր հիմնադրամ. այն կաջակցի հեռարձակողներին հանրօգուտ բովանդակություն ապահովելու համար