Հասարակական

Արա Ֆիդանյանը տեղեկություն չունի Էդուարդ Աղաջանյանին փոխոստիկանապետ նշանակելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Արա Ֆիդանյանը տեղեկություն չունի Էդուարդ Աղաջանյանին փոխոստիկանապետ նշանակելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը տեղեկություն չունի՝ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին փոխոստիկանապետ նշանակվելու վերաբերյալ: Այդ մասին Ֆիդանյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Հարցին՝ եթե նշանակվի՝ իր համար անակնկալ չի՞ լինի, որ երբևէ համակարգում չաշխատած անձին նման պաշտոն վստահվի, փոխոստիկանապետը նշեց, որ «եթե»–ներով հարցի չի պատասխանում:

Էդուարդ Աղաջանյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվել է 2021թ. հունվարի 18–ին։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում