Արցախ

ՌԴ զինծառայողները կընդգրկվեն ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնում

1 րոպեի ընթերցում

ՌԴ զինծառայողները կընդգրկվեն ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան զինծառայողները կընդգրկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանյան զինծառայողները, որոնք կընդգրկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում, հրադադարի ռեժիմի մոնիթորինգի խնդիրների համատեղ կատարման նախապատրաստություն են անցնում եւ պատրաստվում են մեկնել Ադրբեջանի Հանրապետության տարածք:

Պատրաստության ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաեւ այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում պետք է կատարվեն խնդիրները:

Համատեղ կենտրոնի անձնակազմը կկատարի իրադրության մշտադիտարկում եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում