Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Խաչատրյանների գործով դատարանի վճիռը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իր դեմ դատական գործի շրջանակում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը: Այս մասին Գևորգյանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Խաչատրյանների ընտանիքի պահանջի վերաբերյալ կայացված վճռին:

«Ծանոթացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի եւ իմ դեմ դատական գործի շրջանակում այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռին: Համաձայն չլինելով որոշման հետ՝ պատրաստվում ենք դիմել Վերաքննիչ դատարան՝ այն բողոքարկելու նպատակով»,- ասաց Գևորգյանը:

Հունվարի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի (վարչապետի մամուլի խոսնակ) քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների պահանջով` Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված գրառման համար: Խաչատրյանները հայցով պահանջում էին ներողություն խնդրել իրենց հասցեին կատարված վիրավորանք հանդիսացող արտահայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Դատարանը բավարարել է պահանջը:

Հայերեն Русский

Կոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է․վարչապետ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը խոսել է Մարտի 1-ի գործի ընթացքի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նոր համալիրի կառուցման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Փաշինյան

Շրջակա միջավայրի նախարարության բյուջեն 2027-ին կնվազի 2.5 մլրդ դրամով

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեն 2027-ին կավելանա 37 մլրդ դրամով

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից 5 տարվա ընթացքում քննված 7524 քրվարույթից 1050-ն ուղարկվել է դատարան․ Արթուր Նահապետյան

Բաղային հայտնել է, որ ԱԷՄԳ-ի պաշտոնյաները վերջերս ստուգայց են կատարել Բուշեհրի ատոմակայանում

Վահրամաբերդ բնակավայրում կառուցվում է նոր բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին