Հասարակական

ԿԳՄՍ նախարարությունը կհայտարարի այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մրցույթ

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունը կհայտարարի այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության գիտության, մշակույթի, և սպորտի նախարարությունը Առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների հետ քննարկում է մանկապարտեզներում ընդունելություն կազմակերպելու հարցը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ կկարողանան փոխընդունելի լուծման գալ, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ բացասական ազդեցություն է ունենում երեխաների զարգացման վրա նախադպրոցական ծառայությունից զրկված լինելը:

«Կան բազմաթիվ հետազոտություններ՝ ուղղված վաղ մանկության զարգացման ինդեքսին, որոնք ցույց են տալիս, թե ինչ կարևոր են այդ փուլում երեխաների զարգացման համար համապատասխան ծառայություններ ստանալը: Պատահական չէ, որ կառավարության ծրագրում որպես առաջնահերթություն ամրագրված է, որ նախադպրոցական ծրագրերում ընդգրկվածությունը հասցնենք 70 տոկոսի և ավելիի»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ այդ ուղղությամբ ունեն մի շարք անելիքներ: Առաջիկայում կհայտարարեն այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մրցույթը, որին կարող են մասնակցել այն համայնքներն ու բնակավայրերը, որտեղ չկան նախադպրոցական ծառայություններ: Նախարարությունը կտրամադրի դրամաշնորհ այդ ծառայությունն իրականացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում