Սպորտ

«Չելսի»-ն պաշտոնապես հեռացրեց Լեմպարդին

1 րոպեի ընթերցում

«Չելսի»-ն պաշտոնապես հեռացրեց Լեմպարդին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին:

«Արմենպրես»-ի այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Լեմպարդն «ազնվականների» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2019 թվականին: Անգլիայի ընթացիկ առաջնության վերջին 5 տուրերում «Չելսի»-ն միայն մեկ հաղթանակ է տոնել:

Լեմպարդը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում 2001-2014 թվականներին հանդես է եկել հենց «Չելսի»-ում:

Անգլիական ԶԼՄ-ները գրում են, որ Լեմպարդին այդ պաշտոնում կարող է փոխարինել օրեր առաջ Փարիզի ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը լքած գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում