Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական  նոր ծրագիր

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական փորձնական ծրագիր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

«Առաջին փուլով նախատեսվում է թեթև կոնստրուկցիաներով 5 փայտե առանձնատուն կառուցել: Ֆիննական կացարանների կատարելագործված՝ արցախյան տարբերակով առանձնատները կունենան 80 քառակուսի մետր բնակտարածք՝ 2 ննջասենյակով, հյուրասենյակով, խոհանոցով ու ներքին սանհանգույցով: Բացի այդ, նախատեսված է 1000 քառակուսի մետրի չափով տնամերձ տարածք: Քաղաքաշինության նախարարությունն առաջին փուլում փայտյա շինանյութով կառուցվող տները պատվիրել է տարբեր մոդելներով: Ըստ այդմ՝ որոշվելու է, թե դրանցից որն է համապատասխանում Արցախի բնակլիմայական պայմաններին ու տեղի պահանջներին: Այնուհետև, ըստ ընտրված տարբերակի՝ մոտ երեք տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել ավելի քան 7000 այդպիսի առանձնատուն»,-մանրամասնեց քաղաքաշինության նախարարը: Նրա խոսքով, առայսօր պատերազմի հետևանքով վնասված տների վերաբերյալ քաղաքաշինության նախարարությունում գրանցվել է 4300 դիմում:

«Ընթացքավորվել է շուրջ 2000 դիմում: Ընդ որում, շուրջ 1200 օբյեկտների վերականգնման աշխատանքներն ավարտված են: Մոտ 800 դիմումատուների տրամադրվել է համապատասխան շինանյութ՝ սեփական ուժերով վերանորոգումն իրականացնելու համար: Ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում պատերազմի հետևանքով վնասված շուրջ 800 օբյեկտում»,- հավելեց Սարգսյանը:

Հայերեն Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները

Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն