Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձուն գյուղում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օձուն գյուղի մի տնից բերման է ենթարկվել 57-ամյա Սանասար Ղ.-ն, որը հետախուզվում էր Հունաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են՝ Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 22-ին Օձուն գյուղի մի տնից բերման է ենթարկվել 57-ամյա Սանասար Ղ.-ն, որը հետախուզվում էր Հունաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Հայերեն Русский