Արցախ

Արցախի Սպիտակաշեն, Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում կվնասազերծվի չպայթած ռազմամթերքը

1 րոպեի ընթերցում

Արցախի Սպիտակաշեն, Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում կվնասազերծվի չպայթած ռազմամթերքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունու շրջանի Սպիտակաշեն և Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում հունվարի 23-ին նախատեսվում է չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

«Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու, լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Մարտունու և Ասկերանի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժինների 911 ահազանգման կենտրոն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում