Արցախի խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի խորհրդարանը հունվարի 22-ին քվեարկել և ընդունել է օրենք համաձայն որի ԱրցախիՀանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը ներառելու են մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից:

Խորհրդարանի հունվարի 22-ի արտահերթ նիստում ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվել է «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»օրենքների նախագծերի փաթեթը:

Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանի խոսքով՝ օրենքի նախագծի փոփոխությունը պայմանավորված է 2020 թվականի պատերազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակում պետական կառավարման համակարգի օպտիմալացման և արդյունավետության ու հաշվետվողականության բարձրացման հետ:

«Օրինագծով նաև առաջարկվում է, որպեսզի Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնեն համապատասխանաբար՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենն ու ոստիկանության պետը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարը:

Նախքանհարցի քվեարկությանն անցնելը «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը հայտարարել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծերի փաթեթին, իսկ Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու:

Նոր նախարարության ստեղծման վերաբերյալ օրինագիծը Արցախի խորհրդարանն ընդունել է 16 կողմ, 4 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հայերեն Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը