Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի Ազգային արխիվի տնօրենի պաշտոնում. դատարանը բավարարել է հայցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը եւ անվավեր ճանաչել նրան պաշտոնից ազատելու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը, նրան վերականգնել նախկին աշխատանքում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

«Ամատունի Սասունիկի Վիրաբյանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ ` 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, բավարարել:

Ամատունի Սասունիկի Վիրաբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի` 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանը ճանաչել անվավեր:

Ամատունի Սասունիկի Վիրաբյանին վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում:Պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ գումար որպես պետական տուրք:

Պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ հայցվոր Ամատունի Սասունիկի Վիրաբյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին»,- նշված է դատարանի վճռում:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են արել Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դան Նեգրեան ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին

Վայոց ձորում տեղի ունեցած սողանքից հետո երթևեկությունը վերականգնվել է

Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

ՈՒԵՖԱ-ն, ԱՖԿ-ն և ԿՈՆԿԱԿԱՖ-ը բաց նամակում քննադատել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին

Մոլդովան անօդաչու թռչող սարքի կործանումից հետո հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին

Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրի քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը

Կոլումբիայում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ՝ խլելով ավելի քան 20 մարդու կյանք

Ֆիլիպիններում օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել

Հրշեջները պայքարում են Իսպանիայի արևելքում՝ Կաստելյոնում բռնկված անտառային հրդեհի դեմ