Զոհերի թիվը չի անցնելու 4000-ը. Ավինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ պատերազմի արդյունքում զոհերի թվի վերաբերյալ շրջանառվող թվերն իրականությանը չեն համապատասխանում, այս պահի դրությամբ դուրս է բերվել 3439 մարմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ:

Նա շեշտեց, որ զոհերի թվի վերաբերյալ տարբեր շրջանակների կողմից շրջանառվող տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, չափազանցված են: «Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն ԴՆԹ նույնականացման փուլում են: Այս նույնականացման գործընթացում մենք ավելի հստակ ունենում ենք տվյալներ, վերջնական ցուցակը հրապարակվելու է: Կան նաև անհետ կորածներ»,-ասաց փոխվարչապետը:

Ավինյանը կոնկրետ թիվ չհնչեցրեց՝ ոչ զոհերի, ոչ անհետ կորածների՝ նշելով, որ երբ ունենա ն վերջնական թիվը, դա զեկույցով կներկայացվի ՊՆ-ի կողմից: «Զոհերի թիվը չի անցնելու 4000-ը»,-նշեց նա:

Ըստ Ավինյանի ստացած տվյալների՝ անդամահատման խնդիր ունեցողների թիվը չի գերազանցում 150 անձը: Նա շեշտեց, որ ռազմական գործողությունների արդյունքում նման վիրավորումներ ստացած զինծառայողներին տրամադրվելու է լավագույն ստանդարտներով պրոթեզավորում, ապահովվելու է պրոթեզների սպասարկումը:

Հայերեն Русский

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները