Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սեւրի պայմանագրի 100-րդ տարին՝ Կարսի զորավարժություններով

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սեւրի պայմանագրի 100-րդ տարին՝ Կարսի զորավարժություններով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքիան նախատեսում է Ադրբեջանի հետ փետրվարի 1-12-ը Կարսում զորավարժություններ անցկացնել: Այլ կերպ ասած՝ վերջինս Սեւրի պայմանագրի կնքման 100-ամյակի տարին սկսում է զորավարժություններով, ինչը, բնականաբար, հստակ ուղերձներ է պարունակում: Գրեթե կես միլիոն զինծառայողով բանակ ունեցող Թուրքիայի համար զորավարժություններում ադրբեջանական զինուժի ներգրավումը կարող է նշանակել երկու բան: Առաջին՝ այն սիմվոլիկ է հատկապես արցախյան վերջին պատերազմի համատեքստում: Ամենայն հավանականությամբ, դա առաջին հերթին Հայաստանին եւ Ռուսաստանին ուղղված մեսիջ է Սեւրի պայմանագրի հարյուրամյակի առիթով: Առավել եւս, որ մեծ քաղաքականության օրակարգերում ակտիվացել են պայմանագրի շուրջ խոսակցությունները եւ քննարկումները: Զորավարժությունները նշանակում են, որ Թուրքիան առնվազը չի բացառում Սեւրի պայմանագրի տրամաբանության ներքո հնարավոր զարգացումները եւ տարվա մեկնակին կազմակերպում է ուժի ցուցադրություն ադրբեջանական բանակի հետ՝ հիշեցնելով արցախյան պատերազմի ելքը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում