Արցախ

Հադրութի, Ջաբրայիլի, Դավիթ Բեկի հատվածներից հայտնաբերվել է 8 աճյուն

2 րոպեի ընթերցում

Հադրութի, Ջաբրայիլի, Դավիթ Բեկի հատվածներից հայտնաբերվել է 8 աճյուն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Հադրութի, Ջաբրայիլի հատվածներից և Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի սահմանակիցտարածքից հայտնաբերվել են 7 զոհված զինծառայողի և 1 քաղաքացիական անձի աճյուններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Զոհված քաղաքացու աճյունը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղից: Նրա ինքնությունը ճանաչել են հարազատները: Զոհված քաղաքացին Հադրութ քաղաքի բնակիչ, 1976 թվականին ծնված Արսեն Ղահրամանյանն է: Այգեստանից հայտնաբերվել է նաև մեկ զինծառայողի աճյուն: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն՝ քաղաքացիական անձի զոհվելու հանգամանքներն ու զինծառայողների ինքնությունը պարզելու համար: Ընդհանուր առմամբ՝ առայսօր հայտնաբերվել է 1246 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր որոնումներ են իրականացվում՝ Հադրութի, Ֆիզուլու, Ջրականի (Ջաբրայիլ),Կովսականի (Զանգելան) ուղղություններով»,-մանրամասնեց Թադևոսյանը։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատներ, տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում