Շուրջ 100 խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ռազմական բժիշկները կորոնավիրուսի դեմ պատվաստել են շուրջ 100 ռուս զինծառայողի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Մեկ օրվա ընթացքում Մարտունիի և Մարտակերտի շրջանների երեք դիտորդական կետերում պատվաստվել է շուրջ 100 զինծառայող»,- ասված է հայտարարությունում:

Հատուկ տարաների մեջ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի շուրջ երկու հազար չափաբաժին է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ: Պատվաստումն իրականացվում է երկու փուլով։ Հունվարի 14-31-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ փետրվարի 1-21 – ը ՝ երկրորդ բաղադրիչը:

Հայերեն العربية English Français Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս