Արցախ է վերադարձել 49 հազար 461 մարդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ Արցախ է վերադարձել ընդհանուր առմամբ 49 հազար 461 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը;

«Ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնությունների կյանքի կոչման վերահսկողությունը: Հրադադարի ռեժիմի խախտում չի գրանցվել: Խաղաղապահ առաքելությունն ապահովել է Լեռնային Ղարաբաղ փախստականների ապահով վերադարձը: Այսօրվա դրությամբ արդեն վերադարձել է 49 հազար 461 մարդ»,- նշել է Խաղաղապահ առաքելության կենտրոնի ղեկավարի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուսաստանյան խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Հայերեն Français Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին