Արցախ

Արցախի երկու գյուղերում կորոնավիրուսային օջախներ են  հայտնաբերվել. սահմանվել է մասնակի կարանտին

2 րոպեի ընթերցում

Արցախի երկու գյուղերում կորոնավիրուսային օջախներ են  հայտնաբերվել. սահմանվել է մասնակի կարանտին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում կատարված թեստավորումների արդյունքում՝ հունվարի 15-ի դրությամբ բացահայտվել է կորոնավիրուսի օջախ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Վերջին օրերին կատարվել է 261 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք՝ Նորագյուղ և Հովսեփավան համայնքների բնակիչների մոտ: Նշված համայնքներում սահմանվել է մասնակի կարանտին, կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ:

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Ասկերանի շրջանային բաժնի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել համայնքների հաստատված օջախներում, այդ թվում ուսումնական հաստատություններում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2174 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր: Կատարվել է 18 հազար 184 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել մասնագետների ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Պետք է հիշել, որ յուրաքանչյուրի պատասխանատվության ու ինքնագիտակցության բարձր աստիճանով է պայմանավորված իրականացվող աշխատանքների արդյունավետությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում