1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների հունվարի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 28164.34 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 1857.94 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 2.18%-ով և կազմել 3608.34 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 1.32%-ով և կազմել 28276.75 կետ: