Արցախ

Զանգելանից 14 զինծառայողի աճյուն է դուրս բերվել. շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Զանգելանից 14 զինծառայողի աճյուն է դուրս բերվել. շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի փրկարարները հունվարի 11-ին որոնողական աշխատանքներ են իրականացնում մարտական գործողությունների՝ Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Մարտունու, Հադրութի, Մեխակավանի (Ջաբրայիլ), Որոտանի (Կուբաթլու) հատվածներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ հավելելով, որ բոլոր վայրերում միաժամանակ աշխատելու են հնարավոր թաքնվածներին որոնող խմբեր:

«Նախօրեին որոնողական խմբերը Սյունիքի մարզով մտել են Կովսական (Զանգելան) և դուրս բերել 14 զինծառայողի աճյուն: Ընդհանուր առմամբ՝ որոնողական աշխատանքների արդյունքում առայսօր հայտնաբերվել է 1211 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ»,- մանրամասնեց Թադևոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում