Սպորտ

Խորեն Հովհաննիսյանը նշում է ծննդյան 66-ամյակը

1 րոպեի ընթերցում

Խորեն Հովհաննիսյանը նշում է ծննդյան 66-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ֆուտբոլի լեգենդ, Հայաստանի. 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը տոնում է ծննդյան 66-ամյակը:

Խորեն Հովհաննիսյանը ծնվել է 1955 թվականին Երևանում: Ֆուտբոլային կարիերան սկսել է 1973 թվականից Երևանի «Արարատ»-ում: Հանդես է եկել «Արարատ», «Իսկրա», «Պախտակոր», «Կիլիկիա», «Փյունիկ» թիմերում: Խորհրդային Միության երիտասարդական թիմի կազմում դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 1980 թվականին` Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Մարզչական կարիերայի ընթացում Հովհաննիսյանն աշխատել է «Տավրիա», «Հոմենընդմեն», «Կիլիկիա», «Փյունիկ» և Տաշքենդի «Լոկոմոտիվ» ակումբներում: 1996-97 թվականներին եղել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը շնորհավորում է հայկական ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստին` մաղթելով անսպառ եռանդ և երկարակեցություն։

Հովհաննիսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և հայկական մի շարք ակումբներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում