Ասիական ինդեքսներ. 08-01-21
1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների հունվարի 8-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 2.53%-ով և կազմել 28139.03 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 2.78%-ով և կազմել 1854.94 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 4.56%-ով և կազմել 3570.11 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 2.69%-ով և կազմել 27878.22 կետ: