Արցախ

Պարգև Սրբազանը ռուս խաղաղապահների հրամանատության հետ քննարկել է Ամարասի վանքի անվտանգության հարցը

1 րոպեի ընթերցում

Պարգև Սրբազանը ռուս խաղաղապահների հրամանատության հետ քննարկել է Ամարասի վանքի անվտանգության հարցը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հունվարի 4-ին այցելել է Մարտունու շրջան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Պարգև Սրբազանի «Ֆեյսբուք»-ի էջից:

Սրբազան հայրը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելել է Ամարասի վանք և այնտեղ քննարկել վանքի անվտանգության հարցը:

Այնուհետև սրբազան հայրն այցելել է Ճարտար քաղաքի Սուրբ Վարդան եկեղեցին և ապա Մարտունի քաղաքի Սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Պարգև սրբազանը հանդիպել է Մարտունի շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում