Ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 1 044 բնակչի, այդ թվում՝ 131 երեխայի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բժշկական ծառայության պետ, բժշկական ծառայության փոխգնդապետ Օլեգ Բագաևը շնորհավորել է հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետներին Ամանորի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Նա ընդգծել է բժշկական մասնագետների մեծ ներդրումը Լեռնային Ղարաբաղի զինծառայողների և քաղաքացիական բնակչության առողջության ամրապնդման գործում, և հետագա հաջողություններ մաղթել մասնագիտական գործունեության մեջ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության անունից Օլեգ Բագաևն ամանորյա նվերներ է հանձնել դաշտային հոսպիտալի բժիշկներին, բուժքույրերին և բժշկական անձնակազմին: Ռուս զինվորական բժիշկները մինչև օրս օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 1 044 բնակչի, այդ թվում՝ 131 երեխայի»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՌԴ ՊՆ-ից հայտնում են նաև, որ հատուկ նշանակության բժշկական ջոկատի կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, այդ թվում հեռավոր շրջաններում և գյուղերում տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերող հոգեբանական ծառայության մասնագետներ:

Այդ ջոկատի ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 60 բժշկական մասնագետ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ։

Հայերեն Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը