Հաստատվել է կորոնավիրուսի 531 նոր դեպք, առողջացել է 957 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք, առողջացել է 957 քաղաքացի, մահացել՝ 16: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 3 508 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 593 903-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159 409 դեպք, որոնցից 142 801-ը` առողջացած, 2 823-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 101 բուժառու: Նույն օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 684 է:
Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: