Հասարակական

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում հրադադարի խախտման դեպք չեն արձանագրել

1 րոպեի ընթերցում

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում հրադադարի խախտման դեպք չեն արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման և սադրանքի նոր դեպք ռուս խաղաղապահները չեն արձանագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնի պետի տեղակալ Դմիտրի Պերեպելկինը:

«Ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ գտնվող տարածքում իրավիճակը հանգիստ է: Կրակի դադարեցման ռեժիմի խախտման և սադրանքի դեպքեր չեն արձանագրվել: Իրավիճակի մոնիտորինգն իրականցվում է շուրջօրյա»,- նշել է սպան:

Գնդապետը հավելել է, որ այսօրվա դրությամբ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 46 հազար 513 փախստական:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում