Մեկնարկել է անշարժ գույք կորցրած արցախցիների սոցիալական աջակցության ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության սոցիալական աջակցության հերթական ծրագիրը՝ պատերազմի հետևանքով անշարժ գույք կորցրած արցախցիների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի նախարարությունից՝ մանրամասնելով, որ սկսվել է ծրագրի դիմումների ընդունումը։

Սոցիալական աջակցության այս ծրագրի շահառու յուրաքանչյուր անձի տրամադրվելու է միանվագ աջակցություն՝ 250.000 ՀՀ դրամի չափով։

Ծրագրի շահառու են հանդիսանում պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիները։

Սոցիալական աջակցության այս ծրագիրը ներառում է նաև հետևյալ համայնքների բնակիչներին՝ Փառուխ, Խծաբերդ (Խծաբերդ, Քարինգ, Պերտոսաշեն, Սպիտակաշեն գյուղեր), Հին թաղեր, Թաղավարդ, Չարեքտար, Բերձոր, Աղավնո, Քարեգահ, Ներքին Սուս (Սուս, Գիհուտ, Ներքին Սուս, Ուրմիա գյուղեր)։

Միջոցառման շահառու չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ (աջակցության գումարի չափ՝ 300 000) հաստատված՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառման շահառուները։

Միանվագ դրամական օգնությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն ներկայացրեց թիմի նորեկներին

Կառավարությունը տնտեսվարողներին հուլիսին ևս կտրամադրվի արտահանման աջակցություն․ ապրանքների ցանկն ընդլայնվել է

Կարեն Խաչանովը դուրս եկավ Ուիմբլդոնի երրորդ շրջան

Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը

2027-ի հունվարի 1-ից ՏԻՄ-երում պետք է գործի կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգ. Փաշինյան

Ալեն Սիմոնյանի հետագա գործունեության հարցը կքննարկվի. Փաշինյան

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրեր

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

Իջևանից 14 կմ հյուսիս 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել