Ասիական ինդեքսներ. 29-12-20
1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների դեկտեմբերի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 2.66%-ով և կազմել 27568.15 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 1.74%-ով և կազմել 1819.18 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.54%-ով և կազմել 3379.04 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.96%-ով և կազմել 26568.49 կետ: