1 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր Աշոտ Բախշիյանին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: