Արցախ

Մեկ օրում 540 արցախցի է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

1 րոպեի ընթերցում

Մեկ օրում 540 արցախցի է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը` նշելով, որ վերջին մեկ օրում ապահովվել է 540 արցախցու վերադարձը:

«Այսօր ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ ապահովվել է 540 փախստականի վերադարձը: Ավտոբուսների շարժը ուղեկցվել է ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի և ռազմական ոստիկանության կողմից: Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել մոտ 44,6 հազար փախստական»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակում է 23 դիտորդական կետերից շուրջօրյա ռեժիմով հետևել հրադադարի պահպանմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում