Ադրբեջանի ԶՈՒ-ն Սյունիք բնակավայրից 100 մ հեռավորության վրա է. Կապանի ղեկավարը ներկայացրեց իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի Սյունիք բնակավայրից 100 մ հեռավորության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում հրավիրված աշխատանքային քննարկման ընթացքում ասաց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը՝ ներկայացնելով մարզում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը:

«Թշնամին մեր բնակավայրերից, օրինակ` Սյունիք բնակավայրից գտնվում է 100 մ հեռավորության վրա, Կապան քաղաքի բնակելի հատվածից` 1 կմ հեռավորության վրա: Այն բանից հետո, երբ շատ կարևոր բարձունքներ, որոնք գտնվում են Սյունիք ու Կապան համայնքի դիմաց, անցնեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, Կապան քաղաքն ու որոշ այլ բնակավայրեր կդառնան լուրջ թիրախ»,- նշեց Փարսյանը:

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է աշխատանքային քննարկում՝ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության եւ անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» թեմայով:

Հայերեն English Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին