Ասիական ինդեքսներն աճել են. 24-12-20
1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների դեկտեմբերի 24-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 26668.35 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.51%-ով և կազմել 1774.27 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.57%-ով և կազմել 3363.11 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 26386.56 կետ: