Քաղաքականություն

ԼՂ կարգավիճակի հարցը լրացուցիչ բանակցություններ է պահանջում. ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ

1 րոպեի ընթերցում

ԼՂ կարգավիճակի հարցը լրացուցիչ բանակցություններ է պահանջում. ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լրացուցիչ բանակցություններ է պահանջում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին Մատվիենկոն հայտարարել է մամուլի ասուլիսին:

«Ռուսաստանն ակնկալում է, որ այդ հարցում Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները ջանքեր կգործադրեն: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փակագծերում է, այն լրացուցիչ բանակցություններ է պահանջում։ Մենք, անշուշտ, ակնկալում ենք, որ ջանքեր կգործադրեն ԵԱՀԿ-ն, Ֆրանսիայի նախագահը, ԱՄՆ-ը և այլ պետություններ, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Դեռ շատ բարդ աշխատանք է սպասվում»,- ասել է Մատվիենկոն։

Նրա խոսքով` Ռուսաստանի խաղաղապահներն այսօր ընկալվում են և մեկ, և մյուս կողմից, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի բնակիչների կողմից որպես եղբայրական ժողովրդի ջանք՝ աջակցելու այդ հակամարտության վերջնական կարգավորմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում