Ձեռք է բերվել ԴՆԹ թեստերով նույնականացման երկրորդ հոսքագիծը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության ամենահրատապ հարցը շարունակում է մնալ գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետՆիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ գործադիրն ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ, բայց կան հարցեր, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ, որքան շատ հրապարակային լինի, վնաս կլինի գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, թե կա մեկ գործընթաց, որի մասին խոսելը ցավալի է, դա ԴՆԹ թեստերով մարմինների նույնականացման գործընթացն է:

«Այդ գործընթացն արագացնելու համար համապատասխան սարքավորման երկրորդ հոսքագիծն է ձեռք բերվել, և սարքավորումն արդեն ճանապարհին է: Ցավոք, մի քանի դեպք է եղել, երբ պարզվել է նույնականացումն այդքան էլ ճշգրիտ չի իրականացվել, բայց լինում են այդպիսի դեպքեր, այնպես չէ, որ մենք բարձր որակով չենք անում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Առողջապահության նախարարԱրսեն Թորոսյաննէլ տեղեկացրեց, որ դա ավելի շատ շտապելու հետևանք է, ոչ թե ԴՆԹ-ով նույնականացնելու:

Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3248 մարմին: Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1874 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից 1218 ԴՆԹ նմուշ: Դեկտեմբերի 20-ի դրությամբ մարմինների 718 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 361 մարմին, հետազոտությունները և նույնականացումները շարունակվում են:

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ