Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անդրկովկասում իրավիճակի սրման ռիսկը բարձր է գնահատվում

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անդրկովկասում իրավիճակի սրման ռիսկը բարձր է գնահատվում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողությունների տրամաբանությունը հուշում է, որ Արցախի գրավված եւ հարակից տարածքներում դեռեւս մեծ է հակամարտության վերսկսման ռիսկը: Վերջիններիս կատարած քայլերին թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, բացի հայկական կողմից, առկա պայմանավորվածությունների համաձայն, արդեն ստիպված է արձագանքել նաեւ Ռուսաստանը: Արցախի դեպքում այն բխում է խաղաղապահ առաքելությունից, իսկ Հայաստանի դեպքում՝ 1999 թվականին կնքած համաձայնագրում ամրագրված դրույթներից:

Հայաստանի ռազմավարական դաշնակիցն այսօր բարձր է գնահատում Անդրկովկասում իրավիճակի սրման ռիսկը: Այս մասին մասնավորապես հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ իր երկրի պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված կազմով խորհրդակցության ժամանակ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում