Արցախ

Ռուս խաղաղապահները ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային հատվածի ականազերծումը

1 րոպեի ընթերցում

Ռուս խաղաղապահները ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային հատվածի ականազերծումը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում են ՌԴ ՊՆ-ից, ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային հատվածի ականազերծումը:

Գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է 260 հեկտար տեղանք, մոտ 100 կմ ճանապարհ, 434 շենք-շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,6 հազար պայթուցիկ։

Լեռնային Ղարաբաղում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս է բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զորավարժարանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում