Արցախ

Զոհերի աճյունների որոնման աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով

1 րոպեի ընթերցում

Զոհերի աճյունների որոնման աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտական գործողությունների՝ Մարտունու, Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին դեկտեմբերի 22-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Առայսօր, ընդհանուր առմամբ, որոնումների ընթացքում հայտնաբերվել է 1047 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց մարմին: Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով»,- մանրամասնեց Թադևոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում