Արցախ

Մինչև օրս ավելի քան 43 հազար մարդ է վերադարձել Արցախ

1 րոպեի ընթերցում

Մինչև օրս ավելի քան 43 հազար մարդ է վերադարձել Արցախ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ դեկտեմբերի 21-ին Արցախ է վերադարձել 351 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել շուրջ 43 հազար մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների՝ պատերազմը դադարեցնելու հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում