Արցախ

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 238 հա տարածք

1 րոպեի ընթերցում

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 238 հա տարածք

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծվել է շուրջ 238 հա տարածք, 93 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8300 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում