Վահրամ Պողոսյանը հերքում է Կարմիր շուկան Ադրբեջանին հանձնելու մասին լուրերը
1 րոպեի ընթերցում
![Վահրամ Պողոսյանը հերքում է Կարմիր շուկան Ադրբեջանին հանձնելու մասին լուրերը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1038399.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն այն մասին, թե առաջիկայում Կարմիր շուկան հանձնվելու է Ադրբեջանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Պողոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է, որ տարածվող տեղեկատվությունը կեղծ է:
«Կարմիր շուկայի մասին ֆեյսբուքում տարածվող տեղեկատվությունը կեղծ է: Ասեմ ավելին, առաջիկայում համայնքում բնակարանաշինության նոր ծրագիր է նախատեսվում»,- գրել է Պողոսյանը: