Ադրբեջանը փորձում է ռուս խաղաղապահների ներկայությունն արժեզրկել. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ Արցախի Խծաբերդ և Հին թաղեր բնակավայրերում ադրբեջանական ուժերը հատուկ գնում են սադրանքների, որպեսզի արժեզրկեն այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Խնդիրը նրանում է, որ գործողությունները տեղի են ունենում խաղաղապահների պատասխանատվության գոտում, և, ինչպես արդեն ասել եմ, այդ իրադարձությունների մեկնարկից հետո խաղաղապահները մուտք են գործել տարածք, բայց, ցավոք, դրանից իրավիճակը չի կայունացել: Եվ, ըստ էության, մեր գնահատականն այն է, որ ադրբեջանական ուժերը հատուկ գնում են այդպիսի սադրանքների՝ նաև հակամարտության գոտում խաղաղապահների ներկայության փաստն արժեզրկելու համար: Եվ այս տեղային գործողություններն ունեն շատ ավելի լայն. գլոբալ հեռանկար, հեռահար նպատակ՝ խաղաղապահների դուրսբերման օրակարգ ձևակերպելու համար»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ առնվազն երեկվա դրությամբ՝ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը չէր ստորագրել, և այս առումով բոլոր այդ գործողությունները Հայաստանը դիտարկում է այս համատեքստում:

«Ինչ վերաբերում է Հայաստանի պատասխանատվությանը, Հայաստանի Հանրապետությունը, իհարկե, որևէ պատասխանատվություն իր վրայից չի թոթափում, բայց նաև իրադրության կոնկրետ վերլուծությունը ցույց է տալիս, որ այստեղ այս գործողությունները պետք է մենք լուծենք խաղաղապահների հետ սերտ համագործակցությամբ և Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համագործակցությամբ»,- նշել է վարչապետը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Խծաբերդի ուղղությամբ մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել:

Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ հայ զինծառայողների մի խումբ դուրս է բերվել շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։ Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբի գործուն քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ:

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար