1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների դեկտեմբերի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 26687.84 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.47%-ով և կազմել 1782.05 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.06%-ով և կազմել 3367.23 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.69%-ով և կազմել 26207.29 կետ: