Արցախ

Արցախի ԱԱԾ-ն ադրբեջանական կեղծիք է որակում «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» փաստաթուղթը

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԱԾ-ն ադրբեջանական կեղծիք է որակում «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» փաստաթուղթը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» տարածված փաստաթուղթն ադրբեջանական կեղծիք է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից:

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, հաշվի առնելով սոցիալական ցանցերում հրապարակված՝ «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» փաստաթղթի շուրջ հասարակության մեջ առաջացած հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված մեկնաբանությունները, հարկ է համարում իրազեկել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կրկին ապատեղեկատվություն տարածելու ակտիվ փորձեր են իրականացվում, քանի որ նշված փաստաթուղթը կեղծ է իր բովանդակությամբ: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ զերծ մնալ սոցիալական ցանցերում նմանատիպ տեղեկություններ տարածելուց, անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներ շոշափելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-նշված է Արցախի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում