Չալյանը պարտվեց աշխարհի գավաթի անհատական խաղարկության բրոնզե մեդալի համար գոտեմարտում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը պարտվեց աշխարհի գավաթի անհատական խաղարկության բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Չալյանը մրցեց Սերբիան ներկայացնող Վիկտոր Նեմեշի հետ: Գյումրեցի մարզիկը պարտվեց 1:4 հաշվով:
Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր: Իսկ հավաքականի առաջին մեդալը նվաճել էր Սլավիկ Գալստյանը: 67 կգ քաշային կարգում հայ ըմբիշը հրաշալի կամային որակներ ցույց տվեց և2:4 հաշվով պարտվելիս` տուշեով հաղթեց մրցակցին՝Ուկրաինայից Արթուր Պոլիտաևին, դառնալով աշխարհի գավաթի անհատականխաղարկության բրոնզե մեդալակիր: