Ռուս խաղաղապահների դիտակետերն Արցախում ապահովված են ժամանակակից սարքավորումներով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահները դիտակետերը հագեցրել են ամրաշինական կառույցներով՝ նախատեսված ռազմական անձնակազմը հրազենից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքը շրջանաձև դիտարկում անցկացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ այդ նպատակին հասնելու համար դիտակետերի եզրագծերը հագեցվել են ցանցապատ կառույցներով: Այդ շինությունը ապահովում է խաղաղապահների ամբողջական պաշտպանությունը:

Նշվում է, որ դիտակետի ենթակառուցվածքը ներառում է հարմարավետ կեցավայր անձնակազմի բնակության համար, ինչպես նաև առանձնացված է հատված սնվելու գործընթացը կազմակերպելու նպատակով: Առկա են մշտական էլեկտրաէներգիայով ապահովելու համար համապատասխան սարքավորումներ:

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին ստորագրել այն մասին, որ նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ին հրադադար է հայտարարվում Լեռնային Ղարաբաղում: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը խաղաղապահ զորակազմ է տեղակայել Լեռնային Ղարաբաղում՝ վերահսկելու հրադադարի ռեժիմը:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում