1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների դեկտեմբերի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.39%-ով և կազմել 26652.52 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.33%-ով և կազմել 1782.01 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.77%-ով և կազմել 3347.19 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.36%-ով և կազմել 26505.87 կետ: