Արցախ

Ռուս ռազմական բժիշկներն ընդհանուր առմամբ օգնություն են ցուցաբերել Արցախի 368 հիվանդի

1 րոպեի ընթերցում

Ռուս ռազմական բժիշկներն ընդհանուր առմամբ օգնություն են ցուցաբերել Արցախի 368 հիվանդի

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ռազմական բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել Արցախի 42 հիվանդի, այդ թվում ՝ 7 երեխայի: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 368 հիվանդի, այդ թվում` 41 երեխայի: Տեղի բնակիչների գանգատները կապված են որպես կանոն քրոնիկ՝ սիրտ-անոթային, էնդոկրին հիվանդությունների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հատուկ նշանակության ռազմական բժշկական ջոկատի կազմում ընդգրկված են ավելի քան 60 բժիշկ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում