ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհներըփակ են։
Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է),Լոռու մարզի, Սյունիքի մարզի, Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ոսկեպար, Դիլիջանի ոլորաններին, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Շիրակի մարզի Ամասիայի, Անիի, Աշոցքի տարածաշրջանների, Արթիկ-Մանթաշ-Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա էմերկասառույց։
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում էձյուն։
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանումմառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբաց էբոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: