ՀՀ նախագահը պատրաստ է աջակցել վիրավորված և հաշմանդամություն ստացած զինծառայողների պրոթեզավորմամբ զբաղվող կենտրոններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների խմբին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նրանք մեր երկրում օգնություն են ցուցաբերում պատերազմի ընթացքում տուժած զինվորականներին ու քաղաքացիական անձանց:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին՝ այս բարդ ու ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին գտնվելու ու վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար: «Մենք պետք է շարունակենք մեր բարեկամությունն ավելի ամուր ու վստահելի դարձնել» ,- ասել է նախագահը՝ ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի բարեկամությունը: Նախագահ Սարգսյանն իր շնորհակալությունն է փոխանցել նախագահ Մակրոնին:

Հանդիպմանը ներկա՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունն առողջապահության ոլորտում․ «Առաջիկայում նախատեսված է համապարփակ բժշկական համագործակցություն նախաձեռնել Ֆրանսիայի և Հայաստանի միջև: Մեր մասնագետներն ու բժիշկները կփորձեն շարունակական աջակցություն ցուցաբերել»:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել պատերազմում վիրավորված և հաշմանդամություն ստացած զինծառայողների բուժման, նրանց առողջության վերականգնման, վերջույթների պրոթեզավորման հետ կապված հարցերի: Նախագահ Սարգսյանը հատկապես բարձր է գնահատել այս ուղղությամբ գործունեություն ծավալող բոլոր կենտրոնների աշխատանքը՝ նշելով, որ այս տարիների ընթացքում և հատկապես ապրիլյան պատերազմից հետո նրանք հսկայական աշխատանք են կատարել և այսօր էլ մեծ աշխատանք ունեն անելու: Նախագահի խոսքով՝ հաշվի առնելով վիրավորների և բուժօգնության կարիք ունեցողների մեծ թիվը՝ այսօր անհրաժեշտ է աջակցել նման կենտրոններին, Հայաստան բերել նորագույն տեխնոլոգիաներ, համագործակցված աշխատել նրանց հետ՝ տեղում իրականացնելու համապատասխան օգնության կարիք ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացը: Հանրապետության նախագահը նշել է, որ պատրաստ է ըստ ամենայնի աջակցել նման կենտրոններին՝ համագործակցության հնարավորություն ստեղծել տարբեր երկրների նմանատիպ կենտրոնների ու մասնագետների, այդ թվում՝ Ֆրանսիայի մասնագետների հետ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հեռանկարում համապատասխան պարագաների արտադրությունը տեղում կազմակերպելու հնարավորություն ունենալ:

Ֆրանսիացի բժիշկները պատմել են այս օրերին հայաստանցի գործընկերների հետ իրականացրած աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ իրենց այցերը պարբերական են լինելու, քննարկվում է նաև որոշ զինվորների հետագա բուժումը Ֆրանսիայում կազմակերպելու հարցը: Նրանք առանձնահատուկ ընդգծել են, որ տպավորված են հայ բժիշկների աշխատանքով ու մասնագիտական բարձր որակով: «Հայ բժիշկները, ինչպես և հայ զինվորները, իսկական հերոսներ են»,- նշել են նրանք:

Հայերեն Français Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը