Ռուս խաղաղապահների միջնորդությամբ գերությունից ազատվել է Ադրբեջանում գտնվող երկու քաղաքացիական անձ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի վարած բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Ադրբեջանից վերադարձնել գերեվարված երկու քաղաքացիական անձի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուս խաղաղապահների ռուսական խաղաղապահ ուժերի տելեգրամ ալիքը:

«Արցախում գերեվարված և անհետ կորած անձանց համար բացված «թեժ գծի» (+3-744-794-61-94) հեռախոսահամարին տեղեկություն էր ստացվել, որ նոյեմբերի 30-ին անհետացել են Ասկերանի շրջանի Խրամորտ գյուղի բնակիչներ Համբարձումյան Ադեմնիկը և Խաչատուրյան Ռամիդը։

Ռուսական կողմի խնդրանքով Ադրբեջանի ներկայացուցիչները հայտնել էին, որ վերոհիշյալ անձինք բերման էին ենթարկվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում և տեղափոխվել Բաքու։

Ռուսական զորամիավորման հրամանատարը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, որի ընթացքում հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատմանը։ Այսօր Համբարձումյան Ադեմնիկը և Խաչատուրյան Ռամիդը տեղափոխվել են Երևան և հանձնվել Հայաստանի սահմանապահ ծառայությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո կազմակերպվել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի անհետ կորած խաղաղ բնակիչների և զինծառայողների որոնման և փոխանակման աշխատանքներ: Այդ խնդրի լուծումը գտնվում է հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական վերահսկողության տակ:

Հայերեն English Français Русский

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները