Չարեքտարն Արցախի սահմաններում է, նախկինում Մարտակերտի գյուղերից է եղել. այրված տները կվերանորգվեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի հրդեհված առանձնատների վերակառուցման աշխատանքների մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց համայնքի ղեկավար Կամո Ցականյանը:

«Գյուղի վերակառուցման ծրագիրն իրականացնելու է Արցախի քաղաքաշինության նախարարությունը: Արդեն պայմանավորվածություն կա նաև շինարարական կազմակերպությունների հետ: Պատերազմի ավարտից հետո տեղեկություն ստացանք, որ գյուղը Շահումյանի մյուս բնակավայրերի հետ անցնելու է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո: Չարեքտարցիների հեռանալուց հետո գյուղի տները մեծամասամբ հրդեհվել են: Մոտ 55 առանձնատնից միայն 10 տոկոսն է պահպանվել:Նպատակադրում ունենք ոչ միայն վերակառուցել նախկինում ունեցածը, այլ նաև ավելացնել տների քանակը: Այս պահին մենք քաղաքաշինության նախարարության պատասխանատուների հետ ուսումնասիրում ենք: Այն առանձնատները, որոնք վառվելուց հետո ենթակա չեն վերականգնման կքանդվեն և հիմքից կվերակառուցվեն: Այնպես ենք անելու, որ վերակառուցման աշխատանքերին ներկա լինեն նաև բնակարանատերերը, որոնք կառավարությունից նաև ֆինանսական աջակցություն կստանան»,-մանրամասնել է Չարեքտարի գյուղապետը՝ հավելելով, որ բոլոր չարեքտարցիները վերադառնալու ցանկություն են հայտնել: Բացի այդ, կփորձեն նաև գյուղում վերաբնակեցնել հարևան համայնքների բնակիչների:

Անդրադառնալով համացանցում լայնորեն տարածվող տեսանյութի վերաբերյալ հարցին, ըստ որի` Չարեքտարի բնակիչ Աշոտ Սևյանը նշում է, որ գյուղը չլքելու վճռականության շնորհիվ է այն մնացել Արցախի սահմաններում, գյուղապետը նշեց, որ Չարեքտարը նախկինում գտնվել է Մարտակերտի շրջանի վարչական տարածքում:

«Այնպես չէ, որ բոլոր բնակիչները լքել էին գյուղը: Գյուղի բոլոր տղամարդիկ առաջնագծում են եղել և դիրքերից իջել են միայն այն ժամանակ երբ Շահումյանի շրջանը փաստացի անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Այդ ժամանակ պարզ դարձավ, որ Չարեքտարը մնալու է Արցախի սահմաններում, քանի որ ըստ վարչատարածքային բաժանման նախկինում ընդգրկված է եղել Մարտակերտի շրջանում: Ներկայում էլ, գյուղում 3-4 մարդ են բնակվում՝ այդ թվում նաև Աշոտ Սևյանը, ով վիրավորվել է Արցախյան ազատամարտի տարիներին»,-ասաց Կամո Ցականյանը:

Վան Նովիկով

Հայերեն Русский

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

ԱՄՆ պետքարտուղարությունը չվճարվող արձակուրդի կուղարկի USAID-ի բոլոր աշխատակիցներին. Wired

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է. հիմնական թիրախային խումբը երեխաներն են

Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներից են

Մերձավանում սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում. ՆԳՆ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա